Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը Կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Ըստ թուրքական «Dünya» օրաթերթի՝ պատճառը ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակում կատարելու գործով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ թիկնապահներին ձերբակալելու մասին ամերիկյան կողմի որոշումն է:
«Ամերիկյան իշխանությունները կայացրեցին սխալ, կողմնակալ և օրենքի վրա չկհիմնված որոշում: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրեցինք, որ մեր դեսպանության առջև ծեծկռտուքը տեղի ունեցավ այն պատճառով, որ տեղի անվտանգության մարմինները չձեռնարկեցին համապատասխան միջոցներ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ամերիկյան կողմը: Նշվել է, որ սովորաբար ամերիկյան կողմը ձեռնարկում է բոլոր անվտանգության միջոցառումներները, արտերկրյա ղեկավարների այցի ժամանակ: Սակայն Թուրքիայի նախագահի այցի ժամանակ նման միջոցառումներ չէին ձեռնարկվել: Եվ հետևաբար Թուրքիայի քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցածին, պատասխանատվություն չեն կրում դեպքի առնչությամբ:
Գործի առնչությամբ տեղի ունեցած հետաքննությունը որակվել է որպես կողմնակալ և ոչ անկախ: