Գերմանիայի ԱԳ նախարարն Օբամայի կողմից Ռուսաստանին նվաստացնելու փորձերը «մեծ սխալ» է անվանել
Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելն ասել է, որ ներկայիս Միացյալ Նահանգների վարչակազմը շտկում է Ռուսաստանի հետդեպ կատարված սխալները, որոնք թույլ էին տրվել Օբամայի գլխավորած թիմի կողմից: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «Welt am Sonntag» շաբաթաթերթին:
Ըստ նախարարի, դա կլինի, եթե Թրամփի թիմը սկսի Մոսկայի հետ բանակցությունների և շփումների նոր ուղիներ փնտրել:
«Առանց Ռուսաստանի, մենք չենք կարող հաղթահարել Սիրիայում, Լիբանանում, Ուկրաինայում և այլուր ծավալվող հակամարտությունները: Օբաման մեծ սխալ էր անում փորձելով նվաստեցնել Ռուսաստանին: Ես դեռ հույս ունեմ, որ Վաշինգտոնը կշտկի այդ սխալը»,- ասել է Գաբրիելը:
Ըստ նախարարի՝ այժմ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ բոլորովին հակառակ պատկերն է. Մոսկվան և Վաշինգտոնը հեռացել են միմյանցից:
Օբաման իր հախագահության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը «տարածաշրջանային տերություն» է, իսկ ավելի ուշ խոստովանել, որ Մոսկվան մեծ ազդեցություն ունի աշխարհում: