Ամենից դժվար բանը սիրելն է… Պարույր Սևակ
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն, ես ինչպես եմ կյանքին նայել էժան աչքով…
Ես դուրս եմ գալիս,
Աշխարհի բոլոր ճանապարհները փռված են իմ դեմ,
Լոկ քեզ մոտ գալու ճանապարհ չկա:
Ցավն իմ տաք է դեռ,
ՈՒ ես ափիս մեջ
Կարողանում եմ դեռ սեղմած պահել
Իմ ճեղքված սրտի երկու կեսերը:
Ո՛չ, դու չիմացար, թե իմ բախտի մեջ
Ինչ էր քո սերը...
Ախ այդ ժպիտը, այդ անուղղելին, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
Ես չէի նայում,
Որ անինքնասեր իմ լեզուն հանկարծ
Չասի «Ցանկալիս»:
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես' միշտ կուտ է գնում…
Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում...