Արվեստն ամրապնդում է մշակութային հարաբերությունները (տեսանյութ)
2017թ հունիսի 5-ից 13-ը «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն Իսպանիայի «Pokhara», Նիդեռլանդների «YouthNet» և Ուկրաինայի «Educatio» կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց «Art Bridge to Tolerance» խորագրով ծրագիրը։
Միջոցառումը նպատակ ուներ արվեստի մի քանի ձևերի միջոցով նպաստել հայ և օտարերկրացի երիտասարդների միջև հարաբերությունների ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը:
Ծրագրի ընթացքում մասնակիցները միմյանց սովորեցրեցին ազգային երգեր, պարեր, որոնց միջոցով մյուսներին ծանոթացրեցին իրենց պատմությանն ու ազգային մշակութային առանձնահատկություններին:
Ծրագրի առաջին օրերին՝Դիլիջանում, մասնակիցները միասին ստեղծում էին երաժշտական, պարային համարներ, որոնք ներառում ՝ էին մասնակից երկրների մշակութային տարրեր:
«Արվեստը յուրահատուկ գործիք է մարդկային զգացմունքները արտահայտելու համար։ Մենք ուրախ ենք, որ հնարաորություն ենք ունենալու օտարերկրացի երիտասարրդներին սովորեցնել մեր մշակույթը, ինչպես նաև հայ երիտասարդի համար ևս ստեղծել տարածք ծանոթանալու այլ ազգերի մշակույթների հետ: Հուսով եմ մեր համագործակցությունը կլինի շարունակական, և նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն նաև այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշեց «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ի տնօրեն Տիգրանուհի Ալեքսանյանը։
Ծրագրի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծված բեմադրությունը հայ հանրությանը ներկայացվեց Երևանում հունիսի 12-ին, ժամը 18։00 Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ֆլեշմոբի ընթացքում, որտեղ 9 ազգերի ներկայացուցիչները շուրջպար բռնեցին քոչարու հնչյունների ներքո: Ֆլեշմոբը նպատակ ուներ անցորդներին տեղեկացնել Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորությունների մասին: Բացի մասնակից երկրներից ծրագրին էին միացել մի շարք պարային խմբեր Երևանից՝ Վարք Հայոց, «SALSA Viva», «YB Dance Studio», Ինչպես նաև մեզ էր միացել «X-Factor 4» եզրափակչի մասնակից Տյոմը:
«Art bridge to tolerance» ծրագրին մասնակցել են 4 երկրների՝9 ազգությունների ներկայացուցիչներ 18-26 տարեկան շուրջ 20 մասնակիցներ /+4 ղեկավարներ/։ Ծրագիրը ֆինանսավորվել է Էռասմուս+ ծրագրի շրջանակներում: