Ռուսաստանը պատրաստ է միանալ Եվրոպային.Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է լինել Եվրոպայի հետ, ինչպես մի ժամանակ ցանկանում էր ԳԴՀ հանգուցյալ նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: Այս մասին գրում է «РияНовости»-ն:
Պուտինի խոսքերով` Կոլն ասում էր, որ եթե իրենք ցանկանում են պահպանել իրենց քաղաքակրթյությունը այս բուռն և փոփոխվող աշխարհում, փոփոխվող ուժային կենտրոններով, այդ դեպքում իրարկե, Ռուսաստանն ու Եվրոպան պետք է միանան:
«Ես նրա հետ ամբողջովին համաձայն եմ: Դուք գիտեք մեր դիրոքորոշումը, այն կայանում է նրանում, որ մեր գործընկերները նույնպես պատրաստ լինեն` ազատվելով անցյալի ֆոբիաներից»,- նշել է ՌԴ նախագահը: