Մինչև ե՞րբ պիտի մեզ պահենք իբր դիվանագիտական հարաբերությունների մեջ հանդուրժողականության սպիտակ աղավնի
Ունենք չորս զոհ և վիրավորներ։
Լավ մինչև ե՞րբ պիտի զոհեր և վիրավորներ ունենանք, մինչև ե՞րբ պիտի զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը հաղորդենք մեր կորստների մասին և միևնույն ժամանակ մեզ պահենք իբր դիվանագիտական հարաբերությունների մեջ հանդուրժողականության սպիտակ աղավնի:
Մի՞թե մեր երկրում տասնամյակներ շարունակ տիրող իրավիճակը չի ստիպում մեզ ավելի կոշտ դիրքորոշումներ և պահանջներ ներկայացնել մեր իբր երևակայելի ռազմական և տնտեսական դաշնակից պետությունների նկատմամբ, մի թե՞ Հայաստանին անհրաժեշտ են այսպիսի դաշնակիցներ և իբր եղբայրական ազգ համարվող սառնասիրտ բարեկամ պետություններ:
Այս ամենը բացարձակ և բացահայտ ծաղրանք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այս ամենի իրական մեղավորները ավելի շատ ոճրագործություններ թույլատրողներն են և մեր երկրի նկատմամբ անաչալուրջ մոտեցող բարեկամ երկրներն են, որոնք արդեն գնալով սպառում են Հայ ազգի համբերությունը և հանդուրժողականությունը, քան ստոր ու սրիկա ադրբեջանական կողմը։
Ես երբեք չեմ հավատա այն բանի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իզորու չէ կանխել և դադարեցնել այս անվերջ հակամարտությունը, երբեք չեմ հավատա, որ ինքը իզորու չէ իր վերջնական և վճռական կամքը հայտնել և պարտադրել հակամարտող կողմերին, սակայն ցավոք սրտի ներկայումս նրա տեսանելի ու իրական գործողությունների շարքերում են միայն անիմաստ և անօգուտ միչպետական հանդիպումները և օդում հնչած հայտարարությունները, որոնք չգիտես թե խի կիրառվում են և կատարվում են միայն Հայկական կողմի կողմից, սակայն ո՛չ ադրբեջանական։
Պետության ներսում բոլոր կառույցները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնեն իրենց իրավական և դիվանագիտական պարտականությունները, արտաքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը և ողջ կառավարությունը` նախագահի հետ միասին պիտի միահամուռ կերպով պահանջեն տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի իրականացման ապահովումը, հակառակ դեպքում լրջագույնս պետք է վերանայել մինչ պետական պայմանագրերը և բազմաթիվ անիմաստ ու անօգուտ անդամակցության հարցերը, որոնցից են օրինակ` ՀԱՊԿ-ը և մի շարք այլ կազմակերպություններ:
Սա երկրում ծառացած այն լրջագույն խնդիրներից է` որից խուսափելն անհնար է, իսկ թաքցնելն ու արհեստական չտեսնելը վտանգավոր մեր պետության և ողջ Հայ ժողովրդի համար։
Ելնելով ստեղծված իրավիճակից և սիստեմատիկաբար դարձած զոհեր ունենալու հանգամանքից` ուղղակիորեն անհրաժեշտ է բոլոր Հայաստանի Հանրապետության ներսում գործող պետական կառույցներում յուրաքանչյուր օր աշխատանքից առաջ հրապարակել Հայկական կողմից կրած կորստների և զոհերի մասին, վիրավորների և տարածքային ամբողջականության խախտման ու փոփոխման դեպքերի մասին։
Անհրաժեշտ է որպեսզի բոլոր պետական կառույցներում սկսած Ազգային ժողովից և վերջացրած Կառավարության շենքից հրապարակվեն և բարձրաձայն ընթերցվեն Հայկական կողմի զոհերի անուններն ու տվյալները, որից հետո բարձրաձայն կարդան բոլոր այն պայմանագրերը և համաձայնագրերը` որոնց հիման վրա Հայաստանը ունի դաշնակիցներ, աջակիցներ, պարտավորություններ և դիմացինից ակնկալվող պարտավորություններ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորներ և ի վերջո բարեկամական ազգ կոչված պետությունների անվանումներ, որպեսզի կարողանան սթափ ու ճշմարիտ հետևություններ և եզրակացություններ անենք երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով, որպեսզի մշտապես յուրաքանչյուր զինվորի մահվան փաստը ուղեկցի մեզ բոլորիս միշտ և ամենուր, գուցե այսքանից հետո Հայկական կողմը կսկսի իր վճռական և պայմանական կամքը թելադրել մեզ տասնամյակներ շարունակ անտեսող ու արհամարհող հարևան երկրներին, որոնք կարծես թքած ունեն մեր պետության ու պետականության վրա, մեր երկրի և բանակի, մեր քաղաքացիների և զինվորների վրա, սակայն չգիտես թե ինչո՞ւ մեզ եղբայրական ազգ են անվանում, մեր հետ Կայենի և Աբելի եղած եղբայրություն են անում, իսկ երբեմն էլ մեզ հնարավորինս չափով տնտեսապես և սոցիալապես օգտագործում և դեն են նետում։
Իսկ մենք լուռ ենք...
Էմիլ Մարկոսյան.ֆեյսբուք: