Ադրբեջանը չի հետևում «jus in bello»-ի կանոններին
Ադրբեջանը չի հետևում «jus in bello»-ի կանոններին: Ադրբեջանը ոտնահարել է Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ նորմեր:
Ադրբեջանը հանդիսանում է վերը թվարկված բոլոր միջազգային փաստաթղթերի մասնակից պետություն, սակայն չի կատարում ոչ մի պահանջ։ Պատճառ կարող է հանդիսանալ ներկայիս աշխարհքաղաքական ձևավորումները, պատերազմին ձգտող երկիրը անընդհատ փորձում է ստեղծել լարվածություն երկրի ներքաղաքական իրավիճակը կայունացնելու նպատակով։
ԼՂՀ ինքնիշխան և ժողովրդավար պետություն է և լիիրավ անդամ բանակցային գործընթացին մասնակցելու։ Ադրբեջանի իշխանությունը անընդհատ կրակ բացելով խաղաղ բնակչության վրա, ևս մեկ անգամ ապացուցում է, որ չի հետևում ոչ մի միջազգային հեղինակավոր կառույցների հորդորներին։ Ժամանակին ՀՀ անդամակցեց միջազգային կառույցներին նպատակ հետապնդելով ապահովել երկրի բնակչության անվտանգությունը , սակայն 21-րդ դարի մարտահրավերները, որոնք չափից դուրս շատ են դուրս մղեցին միջազգային կառույցների հեղինակավոր իրավունքները և առաջ քաշեցին դրանց անընդունակ լինելու գաղափարը։
Ուստի ներկա ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանի իշխանությունը անընդհատ զբաղված է կրակի վրա բենզին լցնելու աշխատանքով, ՀՀ պետք է պատրաստակամ և արժանի հակահարված տա Ադրբեջանի իշխանությունը։ Մեր կամընտրական պայքարը հանուն ազատության է, այլ ոչ թե հանուն կեղծիքի։ Արցախում ապրող ցանակացած հայ իրավունք ունի ազատ ապրելու։
Մանուկ Սահակյան. Ֆեյսբուք: