Եթե պատերազմ է, ամեն գիշեր էս ի՞նչ հրավառություններ են Երևանում
Մի շատ մեծ հայրենասեր դաս է տալիս դավաճաններիս՝ բա պատերազմող երկիր ենք, զոհեր էլ պետք է ունենանք։ Իսկապե՞ս, արա է՛յ հայրենասեր։ Էդ ե՞րբ են Հայաստանի ու Արցախի իշխանությունները պաշտոնապես հայտարարել, որ պատերազմ է, ոչ մեկս չենք լսել։
Եթե պատերազմ է, ամեն գիշեր էս ի՞նչ հրավառություններ են Երևանում։ Էս ովքե՞ր են պատերազմի ժամանակ «տժժում» մեր երեխաների անշունչ մարմինների վրա։ Եթե պատերազմ է, ինչու՞ են իշխանություններն ու իրենց սիրասուն զավակները շարունակում կյանքը վայելել փադիշահի նման։
Ինչո՞ւ ենք ամեն զոհվող պատանու մասին կարդում՝ անապահով ընտանիքից է։ Էս պատերազմը միայն անապահովների ու անպաշտպանների՞ համար է։
Թե՞ ձեզ թվում է՝ բառապաշարս չի հերիքում, որ այնպիսի ճռճռան հայրենասիրական ճառեր ասեմ, որ տեղում չորանաք «հիացմունքից»։ Գոնե ձեններդ կտրեք էսպիսի սև օրերին, սսկվեք, լալկվեք։
Լիզա Ճաղարյան. Ֆեյսբուք: