Մենք պատերազմակա՞ն երկիր ենք, թե՞՝ խաղաղ պայմաններում ապրող
Երկրի Նախագահ, վաղուց ժամանակն է, որպեսզի հայ ազգին հստակ ու որոշակի ասես. մենք պատերազմակա՞ն երկիր ենք, թե՞՝ խաղաղ պայմաններում ապրող: Ասես ու վարես համապատասխան քաղաքականություն:
Երկրի բնակչության գերակշիռ մասն իր կաշվի վրա զգում է, որ պատերազմի մեջ գտնվող երկրում է ապրում: Ամեն ամիս սահմանի վրա մի քանի զոհ է տալիս: Մի փոքր մասն էլ նախարար կամ ինչ որ բանի պետ է նշանակվում, պատգամավոր «ընտրվում», սեփական բիզնեսն անում:
Սրանց համար Հայաստանը խաղաղ երկիր է: Սրանցից ո՞ր մեկի շահերի պաշտպանն ես դու:Եթե պատերազմող երկիր ենք, բոլորս պիտի ապրենք պատերազմական ժամանակի կյանքով ու օրենքներով:
Ինչու՞ մեկը պիտի սգա իր զոհված որդուն, իսկ մյուսի որդին՝ նույն պահին հրավառություն անի ռեստորանում:
Համլետ Մարտիրոսյան. Ֆեյսբուք: