Պորոոշենկոն չեղարկել է «Սավչենկոյի օրենքը»
Ուկրաինայում 2015 թվականի դեկտեմբերի 24-ից դադարել է գործել «Սավչենկոյի օրենքը»: Ըստ այդ օրենքի՝ նախնական բանտարկության յուրաքանչյուր օրը պետք է հաշվեն որպես հիմնական պատժի երկու օրվան հավասար: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նոր օրենքն ընդունվել է Ռադայի կողմից մայիսի 18-ին և ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից: Քրեական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ վերջին երեք տարվա ընթացքում բանտերից ազատվեց 8 000 վտանգավոր այլախոհ:
Արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի խոսքով՝ շուրջ 2 000 հանցագործներ հասցրել են կրկին օրենք խախտել և հայտնվել ճաղերից այն կողմ: