Թուրքիա-Իրան սիրախաղը շարունակվում է
Ուրբաթ երեկոյան պորտուգալական «RTP» հեռուստանկերությանը տված հացազրույցում Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը հայտարարել է, որ «Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում կարևար պետություն է և մասնակցության այս տարածաշրջանում առանց Իրանի ակտիվ որևէ ճգնաժամ չի կարող լուծվել»։
Եթե այս միտքը հայտնած լիներ մեկ այլ երկրի առաջնորդ, շատ նորմալ կընդունվեր, բայց երբ դրա հեղինակը հավակնոտ, նեօսմանիզմի ջատագով, ծավալապաշտական քաղաքականության վարող, շատ հաճախ hակաիրանական հայտարարություններ անող և տարածաշրջանում Իրանի նկատմամբ բացահայտ մրցակից պետության առաջնորդ Էրդողանն է, ապա մտածում ես, որ ինչ-որ մի բան այն չէ, և որ Իրանն ու Թուրքիան բարդ և միաժամանակ վտանգավոր խաղի մեջ են մտել։
Էրդողանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել Իրանի կողմից Թուրքիային Կատարի ճգնաժամում, այսպես ասած, «քարտ բլանշի» տրամադրման և արտաքուստ նախաձեռնությունը Թուրքիային զիջելու համատեքստում։
Թե ինչի կարող է հանգեցնել տարածաշրջանում երկու մրցակից պետությունների այս սիրախաղը, պարզ չէ, բայց որ պետք է ուշի ուշով հետևել և համապատասխան հետևություններ անել այս սիրախաղից, պարզ է և պարտադիր։
#մերհարևանները
Ահարոն Վարդանյան. Ֆեյսբուք: