Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստան
Ռուսաստանում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Rusarminfo.ru»-ն:
«Սպասվում է, որ Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա առաջիկա օրերին, նախնական տեղեկություններով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է աղբյուրը:
Գործակալության տեղեկության համաձայն՝ ՀՀ քաղաքացու արտահանձնմանը խոչընդոտած ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։
Նշենք, որ 2013 թ.-ի օգոստոսին Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել էր 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի գործով։ ՀՀ քաղաքացու վարած «ԿամԱզ»-ը բախվել էր ուղևորատար ավտոբուսի, զոհվել էր 18 մարդ։