Իրանում գործում են արտասովոր ահաբեկիչները
Թրամփի՝ «արաբական ՆԱՏՕ»-ի կազմակերպության մասին հայտարարությունից հետո, որոնցով հորդորում էր պայքարել ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլ Իրանի դեմ, քաթարական ճգնաժամը, որը նախաձեռնվել էր Սաուդյան Արաբիայի կողմից, և Թեհրանի ահաբեկչությունը դարձան ԱՄՆ-ի ջանքերի ուղղվածության ևս մեկ ապացույցը: Այս մասին գրում է «Regnum» լրատվական գործակալությունը:
Թրամփի հայտարարությունը պարադոքսալ է և իրանցիներին ահաբեկչության հովանավոր է դարձնում: Տպավորություն է ստեղծվում, որ Թրամփի գործողություններն ուղղված են Թեհրանի և Էր-Ռիադի հակամարտությունը սրելուն:
Հնարավոր է նաև, որ «ԻՊ»-ի անվան տակ քողարկվելով՝ ահաբեկչությունները կազմակերպել են տեղի ընդհատակյա ծայրահեղականները կամ ավելի քիչ հայտնիություն ունեցող զինված խմբերի անդամներ: Այսպես թե այնպես, ահաբեկչությունը տեղի ունեցավ մի շարք իրադարձությունների համատեքստում, ինչը կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության աստիճանը: