Դմիտրի Մեդվեդևը հանձնարարություն է տվել Բարենցի ծովում ստեղծելու 4 կղզիներ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարություն է տվել ստեղծել չորս արհեստական կղզիներ Բարենցի ծովում: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Կոլսկյան նավաշինարարական ընկերության» հետ որոշվել է համաձայնագիր ստորագրել խոշոր օֆշորային կառույցների շինարարական կենտրոն դարձնելու համար Բարենցի ծովում չորս արհեստական կղզիներ ստեղծել»,-ասվել է հայտարարության մեջ:
Ավելի վաղ նշվում էր, որ այդ նախագիծը գնահատվում է 25 միլիոն ռուբլի: Կղզիներում կստեղծվեն հատուկ նավաշինարաններ, որոնք կարող են արտադրել եզակի երկաթբետոնային հարթակ:
Շինարարությունը տեղի կունենա Մուրմանսկի շրջանում: Շինարարությունները կսկսվեն տարվա վերջ, իսկ ավարտը նախատեսվում է 2022 թվականին: