ԱՄՆ-ում օդաչուներ են մահացել թթվածնային համակարգի անսարքությունից
Ամերիկյան չորս «F-18»-ի օդաչուներ մահացել են թթվածնային համակարգի անսարքության պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը, որը վկայակոչում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի մամուլի ծառայությանը:
Համաձայն հետաքննության տվյալների՝ կենսական անհրաժեշտություն ունեցող համակարգերի անսարքություններն օդաչուներին վաղուց էին անհանգստացնում:
Օդաչուները գանգատվել էին գիտակցության կորտսից, որը, նրանց կարծիքով, օդի խիստ աղտոտվածության հետ է կապված եղել: