Տնտեսության «փաթեթային» արդյունքները
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող տվյալները՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել առաջին չորս ամիսների վերաբերյալ:
Տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ՀՆԱ-ն աճել է 6,5 տոկոսով: Նշենք, որ պետությունը նախատեսում էր գրանցել 3,2 տոկոս աճ:
Հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,7 տոկոս: Այստեղ իր ազդեցությունն է ունեցել արդյունաբերության և ծառայության ոլորտը, որի կշիռը ձևավորված ակտիվության 4,5 տոկոսի չափով է:
Մեկ ամիս անց՝ մայիսին, տնտեսությունում գրանցվեց արտահանման 16 տոկոսանոց աճ:
Տնտեսական անկյուն. Ֆեյսբուք: