Մայիս ամսվա ռուսական թոփ-5 ավտոմեքենաները
«Daily Motor»-ը կազմել է մայիս ամսվա ռուսական արտադրության ամենահայտնի մեքենաների ցանկը: Այս մասին գրում է Car.ru-ն:
Հնգյակի առաջատարը «Lada Granta»-ն է: 2017 թվականի մայիսին այս մոդելն ամենաշատն է առաջընթաց գրանցել: Վաճառվել է մոդելի 7325 նմուշ: Սակայն այս թիվը 8%-ով քիչ է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
Երկրորդ հորիզոնականում «Lada Vesta»-ն է: Այս մեքենայից ձեռք է բերել 6557 ավտոսիրահար: Այս մոդելը վաճառքի աճի մեծ ցուցանիշ է գրանցել՝ նախորդ տարվա արդյունքից առաջ անցնելով 75%-ով:
Երրորդ հորիզոնականում «Lada XRay»-ն է, որից վաճառվել է 2888 նմուշ: Չորրորդ հորիզոնականում «Chevrolet Niva»-ն է: 2423 ավտոսիրահար գնել է հենց այս մոդելից: Լավագույնների հնգյակը եզրափակում է «Lada 4×4»-ը: Այս մեքենան 2208 ավտոսիրահարի ճաշակով է եղել: