Թրամփը հրապարակել է 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որտեղ նշվում է նախագահի հասույթը, ինչպես նաև ընկերություններինը, որոնց պաշտոնավարումը թողել է Թրամփը հունվարին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
98 էջանոց փաստաթուղթը ընդգրկում է 565 ընկերությունների հաշվետվություն, որոնցից Թրամփը ԱՄՆ-ի նախագահը դառնալուց հետո դուրս էր եկել:
Փաստաթղթերում նշվում է նաև վարկային պարտավորությունները, որոնք կազմում են մոտավորապես՝ 315 մլն դոլար:
Ընկերությունների եկամուտների հետ կապված ճնշող մեծամասնությունը ստացվել է գոլֆի ակումբներին՝ 288 մլն դոլար: 37.2 մլն դոլարը Ֆլորիդայում «Մար ա Լագո» հանգստավայրից, իսկ 19.7 մլն ստացել է Վաշինգտոնի իր հյուրանոցից:
Սպիտակ տունը հայտարարում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հաշվետվությունը ներկայացրել է ինքնակամ, քանի որ մինչև 2018 թվականը չուներ դա անելու պարտավորություն: