ԱՄՆ-ում վաճառքի է հանվել «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը
ԱՄՆ-ի տարածքում վաճառքի է հանվել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» անունով գիրքը: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, գիրքը տպագրվել է «Hot Books» հրատարակչության կողմից: Այն արժե 14 դոլարից մի քիչ ավել, իսկ գիրքը կարելի է գնել ամերիկյան օնլայն-գրախանութներում:
Ռուս նախագահի հետ հարցազրույցն արդեն իսկ թողարկվել է աուդիոգրքի ձևաչափով:
Հունիսի 12-ից 15-ը «Showtime» հեռուստաընկերությամբ ցուցադրել են «Հարցազրույց Պուտինի հետ» փաստավավերագրական ֆիլմը:
Ռուսաստանում այն կցուցադրվի հունիսի 19-ից 22-ն Առաջին ալիքով: