Էղիսաբեթ 2-րդն ու արքայազն Ուիլյամն այցելել են լոնդոնյան երկնաքերի հրդեհից տուժածներին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և արքայազն Ուիլյամն այցելել են Լոնդոնի բազմաբնակարան երկնաքերում բռնկված հրդեհից տուժածներին:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հրդեհի հետևանքով տուժածներին այցելել է նաև Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որին «սառնասրտության» մեջ էին մեղադրել, երբ վերջինս նախ փրկարար ծառայությունների հետ էր հանդիպել դեպքի վայրում:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյթ Միդլթոնն արքայազներ Հարիի և Ուիլյամի հետ գումար են նվիրաբերել Լոնդոնում տեղի ունեցած հրդեհից տուժածներին օգնող հիմնադրամին:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր նախօրեին` այն պահին, երբ շենքում բազմաթիվ մարդիկ են գտնվել: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: