Պետությունը «կփակի» կարկուտի «փոսերը»
Գյուղատնտեսական ոլորտում առկա ամենամեծ ռիսկերից մեկը եղանակային պայմաններն են: Այս դեպքում խոսքը գնում է կարկուտի մասին:
Հայաստանի տարածքում օրեր առաջ տևացած կարկուտի հետևանքով զգալի կորուստ էր կրել Արմավիրի մարզը: Այդտեղ տուժել էին մի շարք համայնքների գյուղատնտեսություններ:
Ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով Կառավարության նիստի ընթացքում հանձնարարվեց երեք օրվա ընթացքում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները: Հավաքագրված տվյալներից ելնելով կիրականացվեն հաջորդող գործողությունները:
Սեդա Ադամյան.ֆեյսբուք: