Քիմ Քարդաշյանին քննադատում են մաշկի երանգը մգեցնելու համար
Քիմ Քարդաշյանը հայտարարել է իր սեփական կոսմետիկական միջոցների թողարկման մասին «KKW BEAUTY» անվանումով։ ԱՅս մասին գրում է «Spletnik.ru»-ն։
Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որին երկրպագուներից շատերը բացասական են արձագանքել։ Երկրպագուները նկատել են, որ լուսանկարում Քիմի մաշկի գույնը ավելի մուգ է քան իրականում։
Երկրպագուները նկատել են նաև, որ սև մաշկով կանայք հաճախ ռասիստական խտրականության են արժանանում և փորձում են լուսավորել մաշկի գույնը, Քիմի դեպքում հակառակն է։
Իհարկե եղել են նաև դրական արձագանքներ։
Բացի այդ Քիմին մեղադրում են նաև, որ նա գողացել է քրոջ՝ Քայլի Ջեների գաղափարը, ով ավելի վաղ էր սկսկել իր սեփական կոսմետիկական միջոցների թողարկումը։