Օբաման պատահմամբ բացահայտել է Բեյոնսեի և Ջեյ Զիի երկվորյակների սեռը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ 45-րդ նախագահ Բարաք Օբաման պատահաբար բացահայտել է Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի երկվորյակների սեռը։ Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն։
Օբանան ասել է, որ ռեփերն ու իր կինը զույգ աղջիկներ են ունենալու։
Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ նա և ռեփերը շատ ընդհանուր հատկանիշներ ունեն, առաջին հերթին Օբաման ևս երաժիշտ է, ինչպես նաև երկուսն էլ մեծացել են առանց հոր և երկուսն էլ ամուսնացել են կանացն հետ, ովքեր իրենցից հայտնի են եղել։
«Ջեյն ու ես խենթանում ենք մեր աղջիկների համար, չնայած նա շուտով կգերազանցի ինձ դառնալով երկվորյակների ծնող»,-ասել է Օբաման։
ԱՄՆ նախկին նախագահը ունի երկու դուստր՝ Սաշա և Մալիյա, ռեփերինը դեռ մեկն է՝ Բլու Այվան։
Լրատվամիջոցը նշում է, որ ռեփերը ներկա չի եղել Փառքի սրահում միջոցառմանը՝ գտնվելով կնոջ հետ հիվանդանոցում։ Նախկինում կար խոսակցություն որ աստղային զույգը դառնալու է տղայի և աղջկա ծնողներ, սակայն զույգը ոչինչ չի ասել այդ առիթով։
Երկրպագուները անհամբեր սպասում են ընտանիքի համալրման պաշտոնական հաստատմանը։
Հիշեցնենք, որ փետրվարին Բեյոնսեն լուսանկար էր հրապարակել «ես ունեմ երեք սիրտ մակագրությամբ»