Գիտնականները հայտնել են՝ ինչու է անհրաժեշտ մարդկությանը Մարսի առաքելությունը
Ամերիկացի գիտնականները հայտնել են թե ինչու է մարդկությանն անհրաժեշտ Մարս մոլորակի ուսումնասիրությունը։ Ըստ նրանց Երկիր մոլորակի ռեսուրսները առայժմ թույլ են տալիս մարդկությանը արդյունավետ օգտվել դրանից, բայց հազարվոր տարիներ անց իրավիճակը կարող է փոփոխվել։ Այս մասին գրում է «Actualnews.org»-ը։
Ըստ հետազոտողների առաջիկա 20 տարիների ընթացքում պետք է գիտությունը զարգանա մինչև այն մակարդակին, որ կարողանա իրականացնել միջմոլորակային ճանապարհորդություններ մի քանի օրվա ընթացքում։ Այս առումով ՆԱՍԱ-ն և այլ տիեզերական կազմակերպություններ պետք է ծրագիր մշակեն այլ մոլորակներում բնակության համար նախադրյալներ ստեղծելու։
Գիտնականները նշում են նաև, որ Մարս տիեզերագնացների համար «միակողմանի տոմս» թողարկել ևս չարժե, քանի որ դա չէ առաքելության նպատակը։ Նրանք հորդորում են ամբողջ աշխարհին կենտրոնանալ և զարգացնել տեխնոլոգիաները այնքան, որ Մարսում բնակեցման առաքելությունը կատարվի՝ մի կողմ դնելով բոլոր այն հարցերը, որոնք պահանջում են զանգվածային ռեսուրսներ