Լոնդոնում տղամարդը հարձակվել է խորհրդարանի վրա (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի խորհրդարանի մոտ մի տղամարդու, ով դանակով սպառնալիքներ է հնչեցրել: Այս մասին գրում է «euronews.com»-ը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում: միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Reuters» գործակալությունը հաղորդում է, որ տղամարդը գոռալով վազել է դեպի պալատի կողմը: Այժմ պալատի դարպասները փակ են: Դեպքի վայրում ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է իրականացնում:
Դեպքի առթիվ միայն հայտնի է, որ տղամարդը մոտ 30 տարեկան է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: