Լոնդոնի հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 30-ից
Լոնդոնի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին գրում է «euronews.com»-ը:
Մահացածների մեծ մասի մարմինները դեռևս շենքում են: Մոտ 70 մարդ մնում է անհետ կորած:
24 հարկանի շենքում բնակվում էր մոտ 600 մարդ: հրդեհը բռնկվել է շենքի ներքևի հարկերում, սակայն շատ արագ տարածվել է ամբողջ շենքով:
Ողբերգական հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է: