Զոհ ադրբեջանական բանակում
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ այսօր Գուսարի շրջանում հողին է հանձնվել երեկ Արցախի և Ադրբեջանի սահմանին զոհված ասկյար Սուլթան Շահվալադովի մարմինը:
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող այդ շրջանը լեզգիաբնակ է և բավական հաճախ են այդ շրջանի բնակիչները մասնակցում այսպիսի թաղման արարողություններին, քանի որ Բաքվում նախընտրում են առաջնագիծ ուղարկել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, իսկ թուրք-ազերիներին հիմնականում ուղարկում ծառայելու թիկունքում:
Բավական մեծ թիվ են կազմում նաև Ադրբեջանի հարավ-արևելքից զոհվածների թիվը,որոնք հիմնականում թալիշներ են:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: