Քլոե Քարդաշյանը և իր նորաձևության բրենդը մեղադրվում են բրենդի կրկնօրինակման մեջ (լուսանկարներ)
«Good American» բրենդի ամերիկյան դիզայներ Բեսթինի Բլյուն Քլոե Քարդաշյանին մեղադրում է իր ապրանքանիշի կրկնօրինակման մեջ և դրա համար Քարդաշյաններին է ուղարկել 27 էջանոց նամակ, որտեղ ներկայացնում է համապատասխան ապացույցներ:
«Ձեր15 րոպեի համբավի համար դուք պախարակում եք Քարդաշյաններին՝ պնդելով, որ նա գողացել է ձեր դիզայնը: Սա խայտառակություն է: Բացի այդ դուք առանց թույլտվության օգտագործում եք Քարդաշյանների նկարները: Մենք համոզված ենք, որ դա արվում է ուշադրության համար: Մենք պահանջում ենք հեռացնել բոլոր անօրինական նյութերը, ինչպես նաև ներողություն խնդրել Քլոե Քարդաշյանից: Այլապես մենք ստիպված կլինենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,-ասված է փաստաբանի նամակում: