Թուրքիայում տղամարդու ձեռքը մնացել է զուգարանակոնքում (տեսանյութ)
Թուրքիայում տղամարդու ձեռքը զուգարանկոնքից հանելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների միջամտությունը: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հիվանդանոցներից մեկում: Այն բանից հետո, երբ սմարթֆոնը հայտնվել է զուգարանակոնքում, տղամարդը փորձել է ձեռքով հանել այն, սակայն չի հաջողվել:
Փրկարարները հատուկ գործիքներով լայնացրել են զուգարանակոնքի բացվածքը և հանել ձեռքը: Սմարթֆոնը գտնել այդպես էլ չի հաջողվել: