Դատելով վերջին օրերին արվող հայտարարություններից, հայկական կողմի դիրքերը ամրապնդվում են
Ռուսաստանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովա հերթական անգամ խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման սկզբունքներից, հաստատել է, որ հարցը իր լուծման կառուցվածքաբանության մեջ ենթադրում է փոխզիջումներ։ Նշանակում է՝ կողմերը պետք է գան ընդհանուր հայտարարի հենց այս դրույթից ելնելով սկսելով բանակցությունները՝ մի բան, որի մասին բազմիցս խոսել է հայկական կողմը և մերժել ադրբեջանականը։
Խոսքը, բնականաբար, ոչ թե պռոտոկոլային հայտարարությունների մասին է, քանի որ այդ պարագայում կողմերը միշտ էլ հայտարարում են փոխզիջումային տարբերակի մասին, այլ դե ֆակտո, որտեղ Ադրբեջանը իր կողմից որևէ զիջում՝ սահմանած նախնական դիրքորոշումից չի հրաժարվում։ Մինչդեռ եթե նրա առաջարկած զիջումը, այսինքն բարձր ինքնավարություն ԼՂՀ-ին Ադրբեջանի կազմի մեջ, չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Դա ակնհայտ է։
Հետևաբար, եթե Զխարովան խոսում է փոխզիջումից,ապա այն իրենից ենթադրում է հրաժարում ավանդական դիրքորոշումից։ Թե ինչ կտա սա հայկական կողմին, այս պահին ասել չենք կարող, սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցային փուլում, դատելով վերջին օրերին արվող հայտարարություններից, հայկական կողմի դիրքերը ամրապնդվում են:
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: