ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների ծեծկռտուքից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ
Թուրքիայում ԱՄՆ դեսպանին հրավիրել են Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
ԱՄՆ դեսպան Ջոն Բասին Արտգործնախարարություն են կանչել այն բանից հետո, երբ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի թիկնապահների իրականացրած ծեծկռտուքից հետո ԱՄՆ-ն վերջիններիս ձերբակալելու մասին որոշում էր ընդունել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ նրա անվտանգության աշխատակիցները զանգվածային անկարգություններ են իրականացրել և ծեծել են խաղաղ ցուցարարների: