Լոնդոնում ևս մեկ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել
Եվս մեկ բնակելի շենք է այրվում Լոնդոնի արևելյան մասում: Ոստիկանությունը ստացել է հաղորդագրություն, որ բնակելի շենքի վերին հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ստացվել են մի քանի զանգեր, որ հրդեհ է բռնկվել տանիքի վրա, բայց հրշեջները այն մարել են: Տուժողներ չկան»,- ասվել է ոստիականության թվիթերյան էջի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Լոնդոնում հրդեհ էր բռնկվել բնակելի շենքում, որի հետևանքով մահացել է 17 մարդ, 79-ը՝ վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում: Կան անհետ կորածներ: