Times of Oman. Հայաստանը զբոսաշրջային լիդերներից է
Օմանի զբոսաշրջային գործակալության տեղեկության համաձայն՝ Հայաստանը դարձել է վերջիններիս համար նախընտրելի զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Ալ-Ֆիտր մուսուլմանական տոնին ընդառաջ Times of Oman-ի այդ տեղեկությունը կարող է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում:
Նման զեկույցի պատճառներից մեկը կարելի է համարել այն, որ Հնդկաստանի քաղաքացիները, ովքեր կարող են բնակվել ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Բահրեյին Թագավորությունում կամ Քուվեյթում, կարող են առանց որևէ դժվարության ստանալ Հայաստանի մուտքի վիզա հենց ՀՀ սահմանին: