Լոնդոնում հրդեհի հետևանքով 61 մարդ անհետ կորած է ճանաչվել
Լոնդոնի բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 61 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Նշվում է, որ մահացածների թիվ հասնում է 17-ի: Քաղաքային իշխանությունները փորձում են որոշել զոհերի ճգրիտ թիվը: Միջադեպը հետաքննողները հույս են հայտնում, որ զոհերի թիվը չի լինի եռանիշ:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ աշխատանքները կշարունակվեն մոտ մեկ շաբաթ, իսկ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար շատ ժամանակ է հարկավոր:
Հիշեցնենք, որ Լոնդոնի բնակելի շենքում հրդեհ էր բռնկվել չորեքշաբթի գիշերը: