Ռուս հաղորդավարուհու լուսանկարը համեմատել են շիզոֆրենիայի հետ
Ռուս հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի հերթական լուսանկարը երկրպագուների շրջանում ամենատարբեր կարծիքների առիթ է դարձել: Այս մասին հայտնում է «Actualnews.org»-ը:
Մասնավորապես, վերջին լուսանկարի հրապարակումից հետո հաղորդավարուհու երկրպագուները կարծիք են հայտնել, որ վերջինիս մոտ կամ զարգանում է «աստղային հիվանդությունը», կամ էլ շիզոֆրենիան:
Չնայած լուսանկարը հավանել են ավելի քան 200 հազար օգտատեր, այնուամենայնիվ մեկնաբանություններում հաղորդավարուհուն մեծ հաշվով քննադատել են ճաշակի բացակայության համար և առաջարկել օգտվել լավ դիզայների ծառայություններից: