ԱՄՆ-ն Աֆղանստան կուղարկի ևս 4 հազար զինծառայող
Պենտագոնը ավելացրել է ամերիկյան զինծառայողների քանակը 4 հազարով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտանգոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին լիազորություն էր տվել՝ որոշելու ամերիկյան զորքերի քանակը Աֆղանստանում. այն այժմ մոտ 8.4 հազար է:
Նշենք նաև, որ Աֆղանստանում ամերիկյան լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: