Տաջիկները Կենտրոնական Ասիայի իրանցիներն են
Հիմնականում Մոսկվային և ռուսական մի քանի այլ խոշոր քաղաքներին բնորոշ կենցաղային մեծապետական շովինզիմի և, այսպես կոչված, «հարավցիների» հանդեպ քամահրանքի տարրերը տարօրինակ և ցավալի կերպով թափանցել են նաև մեր հասարակության որոշ խավերի միջավայր:
Վերջին երկու օրը Տաջիկստանի նախագահի՝ Երևան այցի հետ կապված որոշ գրառումներում և բանավոր զրույցներում տաջիկների հանդեպ ակնհայտ կամ կիսածածուկ քամահրական վերաբերմունքը ուղղակի պարադոքսալ է թվում, որովհետև նախ՝ մենք էլ «հարավցի» ենք և երկրորդը՝ կենցաղային մեծապետական շովինիզմի ջատագովներ կամ կրողներ օբյեկտիվորեն չենք կարող լինել:
Կարծում եմ՝ միակ բացատրելի պատճառը հաճախ անկախ մեր կամքից տարբեր խողովակներով մեր իրականության համար, ըստ էության, խորթ ռուսաստանյան մեգապոլիսային հասարակական տրամադրությունների ազդեցությունն է մեր միջավայրի վրա, որոնց համաձայն՝ տաջիկը միայն Մոսկվայում աղբահանությամբ զբաղվողն է, մինչդեռ տաջիկները Կենտրոնական Ասիայի իրանցիներն են՝ այն ժողովուրդը, որը ստեղծել է այդ տարածաշրջանի ամենահարուստ և համաշխարհային հռչակ ունեցող մշակութային ժառանգությունը:
Վարդան Ոսկանյան.ֆեյսբուք: