Իտալիայի սենատում անկարգություններ են.ձերբակալվել է ավելի քան 60 մարդ
Իտալիայի սենատում անկարգություններ են սկսվել` կապված Իտալիայում ծնված ներգաղթյալների երեխաներին Իտալիայի քաղաքացիության ստացման օրինագծի ընդունման հետ: Այս մասին գրում է «РиаНовости»-ն:
«Հյուսիսի լիգա» ընդդիմադիր կուսակցության սենատորները խափանել են պալատի նիստը՝ իրենց տեղերից բղավելով վազելով դեպի ամբիոն `ձեռքներին ցուցանակներ` «Առաջնայինը իտալացիներն են»,«Ո՛չ հարձակմանը» գրություններով։ Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որին մասնակից են դարձել Սենատի աշխատակիցները նախագծին աջակցող Դեմոկրատական կուսակցությունից, «Հյուսիսի լիգայի» ներկայացուցիչները և նույնիսկ կրթության նախարար Վալերիա Ֆեդելին։ Վերջինս թեթև վնասվածքներ է ստացել։
Ծեծկռտուքը շուտով դուրս է եկել Սենատի պատերից, որտեղ ոստիկանության հետ բախումների մեջ են մտել ակտիվիստները, ովքեր դեմ են հանդես գալիս օրենքի ընդունմանը։ Իրավապահները նրանց դեմ կիրառել են ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել է ավելի քան 60 մարդ։