Կրկնակի հարկման բացառման պրոցես
Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու նպատակով կնքվելու է համաձայնագիր:
Այդ փաստաթղթով նախատեսվում է, որ Ղազախստանի լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերը ընդունվելու են Հայաստանում առանց հատուկ հաստատման: Նույն գործընթացը լինելու է նաև հակառակ ուղղությամբ:
Ներկայումս քննարկվում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի ստորագրումը: Օրեր առաջ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բազմակողմ ձևաչափով համաձայնագրին: Դա նշանակում է, որ կրկնակի հարկումը արդեն իսկ բացառված է 46 երկրի հետ:
Կարինե Առաքելյան.ֆեյսբուք: