Պետական «վահան» եղանակային վնասներից
Վերջին տարիներին գյուղատնտեսական ոլորտում արձանագրվում է աճի դրական միտում: Պետությունը իր հերթին փորձում է առավելագույնս աջակցել գյուղացուն տարբեր գործընթացների միջոցով: Դրանցից մեկը վերաբերում է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացած վնասին:
Օրեր առաջ հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով ամենից շատ տուժած են ճանաչվել Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում հանձնարարվեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները: Դա իրականացնելուց հետո գործադիր մարմնին է ներկայացվելու խնդրին լուծում տալու համապատասխան առաջարկություն և տեղեկանք:
Մարինա Ներսեսյան. Ֆեյսբուք: