Եթե ԱՄՆ կոնգրեսականին վիրավորած հանցագործը ողջ մնար, ապա նա՞ էլ քաղբանտարկյալ կլիներ
Միացյալ Նահանգների հանրապետական օրենսդիր Սթիվ Սքալիսը երեկ հրազենային վիրավորում է ստացել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, երբ Կոնգրեսի մոտավորապես երկու տասնյակ ներկայացուցիչներ ու աշխատակիցներ բեյսբոլի մարզումներ էին անցկացնում հանրապետականների և դեմոկրատների միջև այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ:
Հարձակվողը, որը մահացել է ոստիկանության հրաձգության ընթացքում, 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնն է, ով մշտապես ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սոցիալական ցանցերում բազմիցս սուր քննադատության ենթարկել Թրամփին ու հանրապետականներին, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվորեն աջակցել դեմոկրատներին:
Հոջկինսոնը կրակել է, երբ ճշտել և համոզվել է, որ իր դիմաց հանրապետականներ են:
Հիմա հետաքրքիր է, ըստ մեր պայքարիստ, ծռված, շեղված ընդդիմադիրների, եթե Հոջկինսոնը կենդանի մնար և կալանավորվեր, ապա նա քաղբանտարկյա՞լ կլիներ: Չէ որ նա այդ արել է «ազնիվ, քաղաքական» մղումներով: Եվ հետաքրքիր է Միացյալ Նահանգների քաղաքացիները ցույցեր, երթեր, պիկետներ չեն կատարու՞մ ի պաշտպանություն «արդարություն հաստատողի կամ բերողի» մահվան կապակցությամբ:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: