Ուր է նայում Լևոն Ալթունյանը, երբ ՀՀ ժողովրդական արտիստը պարտքով դեղ է վերցնում դեղատնից
Ուր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը պարտքով դեղ է վերցնում դեղատնից
Մի քանի օր առաջ մի շատ տհաճ երևույթի ականատես եղա. Երևանի դեղատներից մեկում տեսա թե ինչպես էր ՀՀ ժողովրդկան արտիստ Ռաֆայել Քոթանջյանը պարտքով գնում իր դեղերը: Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել:
Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը:
Չեմ ասում, որ սա ազգային ողբերգույթուն է, բայց պարոն Ալթունյան երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ոնց ես՞, չէ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է տալիս են:
Մարդկանց վաստակը գնահատում են ոչ միայն մեդալներով ու միջոցառումներին բեմ բարձրացնելով, այլև տարրական հոգատարությամբ նրա անձի հանդեպ:
Վաչե Սարդարյան. Ֆեյսբուք: