Վլադիմիր Պուտինը հպարտանում է Մարիա Շարապովայով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հպարտանում է իր երկրի թենիսիստուհի Մարիա Շարապովայով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Այս մասին նա հայտնել է ուղիղ եթերի ժամանակ, երբ հաղորդավարը ասել է, որ սպորտսմենուհին ծնվել է Նյագանում և քաղաքը հպարտ է «Մեծ սաղավարտ» մրցաշարում նրա հաղթանակով:
«Մենք բոլորս ենք հպարտանում»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր ուղիղ եթերում ՌԴ նախագահը պատասխանել է ռուսասատնաբնակների հարցերին: