Ես չեմ ուզում որ թոռներս մեծանան «արքայազնի արյունով». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ աղջիկները չեն զբաղվում քաղաքականությամբ և ապրում են Մոսկվայում սովորական կյանքով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Իմ երեխաները՝ դուստրերս, չնայած բոլոր խոսակցություններին ապրում են Ռուսաստանում՝ Մոսկվայում: Ես թոռներ ունեմ, ովքեր ևս ապրում են սովորական կյանքով: Աղջիկներս աշխատում են կրթության և գիտության ոլորտում: Քաղաքականության հետ կապ չունեն և ապրում են սովորական կյանքով»,- ասել է Պուտինը:
«Ինչ վերաբերվում է թոռնիկներիս, նրանք արդեն մանկապարտեզ են գնում: Ես չեմ ուզում, որ նրանք մեծանան «արքայազնի արյունով», ես ուզում եմ նրանք մեծանան սովորական մարդկանց նման, շփվեն հասարակ մարդկանց հետ: Եթե նրանք նշեն, որ իմ թոռներն են նրանց «հանգիստ չեն թողնի»,- հավելել է ՌԴ նախագահը: