Թուրքիայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի դատավորը ազատազրկվել է 7.5 տարով
Թուրքիայի իշխանությունները 7.5 տարվա ազատազրկման են դատապարտել ՄԱԿ-ի միջազգային դատարանի դատավոր Այդին Սադաֆա Ակային ահաբեկչական կազմակերպության անդամակցության մեղադրանքով չնայած իր դիվանագիտական անձեռնմխելիությանը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ Միջազգային դատարանը մեղադրում է Թուրքիային միջազգային իրավունքները ոտնահարելու համար, քանի որ Այդին ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:
Նշվում է նաև, որ սա ՄԱԿ-ի դատավորների անձեռնմխելիության խախտման առաջ դեպքն է:
ՄԱԿ-ի միջազգային դատավորը ձերբակալվել էր 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո: