Ուկրաինական 700 միլիոն արժողությամբ սուպերմեքենան ցույց կտան Մոնակոյում
Կիևում «New Car Fest» շոուի ժամանակ ցույց կտան «Himera Q» էլեկտրական մեքենան: Այս մասին գրում է «Сегодня»-ն:
Ինչպես հաղորդվում է, ցուցահանդեսին կցուցադրեն ավտոմեքենայի մակետը, որից հետո նախատեսում են այն տանել Մոնակոյի շոուին:
Մեքենայի ստեղծմամբ զբաղվել են ինժեներները, այդ թվում՝ ուկրաինացիներ: Բացի այդ, նախագիծը պատկանում է ուկրաինացիների ընկերությանը:
Այժմ էլեկտրական մեքենան հավաքում են Բարսելոնայում, սակայն ապագայում արտադրության մի մասը կարող է տեղափոխվել Ուկրաինա: «Որպեսզի ստեղծենք սուպերմեքենան, երկու տարի կպահանջվի, չնայած գաղափարը ծագել է դեռևս հինգ տարի առաջ: Ստեղծվել է երկու մեքենա, և այժմ դրանք փորձարկվում են Իսպանիայի փակ տարածքներում»,- պատմել է ընկերության աշխատակիցը: