Թուրքիայի ընդդիմությունը Անկարայից Ստամբուլ բողոքի երթ կսկսի
Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» բողոքի երթ է սկսելու Անկարայից Ստամբուլ ընդդեմ Էնիս Բերբերօղլու դատավճռի: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Մեր ձայնը պետք է լսվի այնտեղ, որտեղ չկա արդարություն: Կառավարությունը խլացել է, Մենք չենք ուզում բանտում տեսնել մեր լրագրողներին, ուսուցիչներին»,- ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն: Նա նշել է որ քայլերթը իրականացնելու են Անկարայից Ստամբուլ մոտ 450 կմ:
Երեկ Բերբերօղլին դատաբպարտվել է 25 տարվա ազատազրկման, ով 2014 թվականի հունվարին մամուլում հրապարակել է մի հոդված՝ բացահայտելովԹուրքիայի ազգային հետախուզության ծառայության բեռնատարերով զենքի մատակարարումը դեպի Սիրիրա: Էնիսը տեղադրել է տեսանյութ և լուսանկարներ խուզարկության ընթացքում նկարահանած:
Նա մեղադրվում է պետական գաղտնիքներ հրապարակելու և լրտեսության մեջ: