Թուրքիան Սիրիայի սահմանին պատ է հաստատել
Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին 700 կիլոմետրանոց պատի հաստատումը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Պատ կառուցելու նպատակը ահաբեկիչների հոսքը երկիր կանխելն է:
Նշվում է, որ կարճ ժամանակում կմիացվեն լուսարձակման համակարգը, սենսորային դետեկտորներն ու տեսանկարահանող սարքերը: Սահմանապահների աշխատանքին կկցվեն նաև դրոններ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատ կառուցել, որը պայմանավորված էր այդ երկրում արգելված «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ պատժամիջոցներով: