Մենք համակրում ենք Թրամփին. Պուտին
ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը համակրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նա փորձում է շտկել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
«Իհարկե մենք համակրում էինք պարոն Թրմափին և այժմ էլ համակրում ենք, որովհետև նա հրապարակավ հայտարարել է ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու իր պատրաստակամությունը»,-ասել է Պուտինը:
«Իհարկե մենք հիմա դիտարկում ենք, թե ինչպես հարաբերությունները զարգացնենք երկու երկրների միջև: ԱՄՆ նախագահը խոսել է տնտեսական կապերը ամրապնդել ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների շուրջ»,-հավելել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ռեժիսոր Օլիվեր Սթոունը «Հարցազրույց Պուտինի հետ» չորս մասանոց վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը ցուցադրվում է «Showtime» հեռուստաալիքով: