Շուտով բոլորը կհասկանան, որ Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում. Պուտին
Շուտով բոլորը կհասկանան, որ Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի երկրների համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Showtime» հեռուստաալիքում Պուտինի հարցազրույցին:
Պուտինը նշել է, որ սպառնալիքը ՆԱՏՕ-ն է՝ «այս վտանգը գալիս է, երբ ՆԱՏՕ-ն գալիս է մի որևէ երկիր և այդ երկրի ղեկավարությունը ու բնակչությունը չի կարողանում ազդել ՆԱՏՕ-ի կայացրած որոշումների վրա, այդ թվում ռազմական ենթակառուցվածքի տեղաբաշխումը »:
«Այժմ որոշակիորեն ամրապնդվում է ամերիկյան ազդեցությունը Եվրոպայում, այդ թվում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որովհետև այդ երկրները շարունակում են դիմակայության նախատիպը Խորհրդային միության տեսքով, և այդ ամենը փոխադրվում է այսօրվա Ռուսաստանի վրա: Սակայն վաղ թե ուշ այն կավարտվի: Ուկրաինայում ճգնաժամային վիճակի օգնությամբ կարողացան այդ երկրում Ռուսաստանի հանդեպ առաջացնել պոտենցիալ ագրեսորի կարգավիճակ: Ադուհանդերձ շուտով պարզ կդառնա, որ Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ո՛չ Բալթյան և ո՛չ էլ Արևելյան Եվրոպայի երկրներում», ասել է Պուտինը: